gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Երևանի հ. 166 հիմնական դպրոցի սաների պատրաստած անակնկալը Էրեբունի թանգարանին

PDFՏպել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Էրեբունի» թանգարան էին այցելել Երևանի Արտեմ Միկոյանի անվ. հ. 166 հիմնական դպրոցի սաները, որոնք գեղեցիկ անակնկալ մատուցեցին թանգարանի աշխատակազմին: Թանգարանի ցուցասրահում շրջայցի սկզբում դպրոցի սաները հանդես եկան Վանի թանգավորության և «Էրեբունի» ամրոցի կառուցման մասին պատմող միջոցառումով, ապա թանգարանին նվիրեցին դպրոցի շնորհաշատ աշակերտներից մեկի ձեռքով նկարված նկարը, որտեղ պատկերված էր «Էրեբունի» ամրոցի պահակակետը:

Էրեբունի թանգարանում իրականացվում են կավագործության վարպետության դասեր

PDFՏպել

Ս/թ նոյեմբերի 15-ից «Էրեբունի» թանգարանում մեկնարկել են կավագործության վարպետության դասեր, որոնք վարում է ոլորտի հայտնի կավագործ վարպետ Բարսեղ Հարությունյանը:
Այսուհետ ամեն օր, բացի շաբաթ և երկուշաբթի օրերից, կարող եք նախապես գրանցվել և այցելել «Էրեբունի» թանգարան ՝ մասնակցելու վարպետության դասերին, ծանոթանալու կավագործության տեխնիկային, կավե սափորներ և այլ հուշանվերներ պատրաստելու մեթոդներին, ինքնուրույն նկարազարդելու և ձեզ հետ տանելու ձեր իսկ ձեռքով պատրաստած կավե ցանակացած իր: Մասնակցության վճարի և այլ մանրամասների համար կարող եք զանգել «Էրեբունի» թանգարան, /010/ 43-89-53 հեռախոսահամարով:

Քննարկում Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հետ համագործակցության շուրջ

PDFՏպել

Ս/թ սեպտեմբերի 24-28-ը «Էրեբունի» թանգարանի տնօրինության հրավերով Երևան էին ժամանել Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի գիտաշխատողները: Ծանոթանալով «Էրեբունի», «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերին՝  նրանք ուսումնասիրեցին «Էրեբունի» թանգարանի  ֆոնդերում պահվող հնագիտական իրերը, մասնավորապես որմնանկարները, որոնց մի մասը գտնվում է Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում:

Կարդալ ավելին

Եվրոպական ժառանգության օրերը Էրեբունի արգելոց-թանգարանում

PDFՏպել

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» նախագիծն այս տարի նշվում է սեպտեմբերի 22-23-ին՝ «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագրով: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 22-ին «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին կմիանա նոր, էլեկտրոնային ցուցահանդեսով՝ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում. կիսվելու արվեստը» խորագրի ներքո: Հայ ժողովուրդն իր սկզբնավորումից մինչ օրս, բազմաթիվ հանգամանքների բերումով, հանգրվանել է աշխարհի տարբեր երկրներում: Oտար երկրներում հայերը մշտապես արարել են, ստեղծագործել և թողել մշակութային հարուստ ժառանգություն՝ կիսելով իրենց բացառիկ հմտություններով հայտնի արվեստը: Ստեղծագործ հայ վարպետներն իրենց անջնջելի և ուրույն հետքն են թողել նյութական և ոչ նյութական աժեքների կերտման, համաշխարհային ժառանգության գլուխգործոցների ստեղծման, գիտության և արվեստի բոլոր ուղղություններում կարևոր ավանդների ներդրման և այդ մեծ ժառանգությամբ աշխարհի ժողովուրդների հետ կիսվելու գործում:

Կարդալ ավելին

Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիրը

Image 4

Երևանի ծննդյան վկայագիրը
մ.թ.ա. 782թ.

Ուրարտուի մշակույթը Հայկական լեռնաշխարհում

Image 5

Բրոնզե թաս
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Շենգավիթ, էնեոլիթյան բնակատեղի

Image 6Հատված հնավայրից
մ.թ.ա. 4-3 հզմ

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book