gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Մայիսի 19-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությանը

PDFՏպել

images/tangaranayingisher19052012.jpg15.05.2012

Մայիսի 19-ին մեկնարկող Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում կմիավորի մշակույթը, մանկավարժությունը, ժամանցն ու կատարողական արվեստները: «Էրեբունի. նոկտյուռն» խորագրի ներքո ընթացող երաժշտական երեկոն նվիրված է Թանգարանների միջազգային օրվա 35-րդ տարեդարձին և թանգարանային նոր միջավայրում այցելուին հյուրընկալելու փորձ է:

Տես նաև`

http://nuitdesmusees.culture.fr/musee/archaeological-museum-of-erebuni/533/

http://nuitdesmusees.culture.fr/un-tresor-dans-une-usine/

Կարդալ ավելին...

«Պատանի հնագետ» դպրոցը կգործի մայիսի 16-ից

PDFՏպել

images/junioarcheologistmay162012.jpg12.05.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կրթական ծրագրերի շրջանակում ս. թ. մայիսի 16-ից կսկսի գործել «Պատանի հնագետ» դպրոցը: Այն միաժամանակ դիտարկվում է որպես թանգարանային մարկետինգի փորձ և արդյունավետ գործիք:

 

Կարդալ ավելին...

Վենետիկի քաղաքապետի այցը Էրեբունի հնավայր և թանգարան

PDFՏպել

The visit of Mayor of Venice to Erebuni museum

21.04.2012

Այսօր կեսօրին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին,  ով Երևանում է գտնվում «Երևան` 2012-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք»  տոնակատարությունների առիթով:

Կարդալ ավելին...

Ժառանգության պահապանի օրը Էրեբունիում

PDFՏպել

images/18042012.jpg18.04.2012

Այսօր «Էրեբունի» պատմահանգիտական արգելոց-թանգարանում նշվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ: Այն այցելուին է ներկայացնում 15 երկրների 20 հնագիտական վայրեր, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Կարդալ ավելին...

Ապրիլի 18. անդրադարձ Համաշխարհային հնագիտական ժառանգությանը

PDFՏպել

images/april18042012.jpg11.04.2012

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կնշվի  «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ, որը նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-րդ տարեդարձին: Նույն օրը արգելոց-թանգարանում կնշանավորվի նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  կառուցված թեքահարթակի բացմամբ` նախատեսված տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:

Կարդալ ավելին...

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացի մասնակցության հայտեր

PDFՏպել

images/participantsforcoursesya.jpg03.04.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` հերթագրվելու դպրոցի 1-ին դասընթացին և պեղումների գործաշրջանին: Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ:

Կարդալ ավելին...

«Էրեբունի» արգելոց-թանգարանը կմասնակցի ARTEXPO-2012-ին` «Գրավոր ժառանգության ակունքներում» խորագրի ներքո

PDFՏպել

images/artexpo2012.jpg02.03.2012

Հայաստանի նկարչի տանն այսօր երեկոյան բացվող ARTEXPO-2012-ին առանձին տաղավարով կներկայանա նաև  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` սեղամագիր պաստառների միջոցով ցուցադրելով գրավոր մշակույթի 5-հազարամյա ճանապարհը` քաղաքակրթությունների և տեխնոլոգիաների հերթափոխում :

Կարդալ ավելին...

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book