gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Գիտագործնական դասախոսություն Էրեբունիում.

PDFՏպել

images/elenafunjini26102011.jpg26.10.2011

Այսօր` 2011թ. հոկտեմբերի 26-ին, «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը հյուընկալել է Իտալիայի Արվեստների և վերակագնման «Պալացցո Սպինելլի» ինստիտուտի դասավանդող, խեցեղենի և քարե հնագիտական գտածոների վերականգնման մասնագետ Ելենա Ֆունջինիին` ով հանդես է եկել Իտալիայում խեցեղենի վերականգնման ժամանակակից մոտեցումների և վերականգնման պրակտիկայում կիրառվող նյութերի մասին դասախոսությամբ: Ինտերակտիվ ընթացող դասախոսությանը հաջորդել է գործնական աշխատանք արգելոց-թանգարանի վերականգնողական լաբորատորիայում. մասնավորապես ներկայացվել է մեղրամոմի, բնական խեժի և «Խառնուրդ -76» կոչվող միացության` որպես առավել ճկուն վերականգնողական նյութերի առավելությունը հնագիտական առարկաների ամբողջացման պրակտիկայում լայնորեն օգտագործվող գիպսի համեմատությամբ:

Ե. Ֆունջինիի այցը Հայաստան և դասախոսությունների կազմակերպումը իրականացվել է տարածքային զարգացման համագործակցությանն ուղղված «Բանյո ա Ռիպոլիի – Արարատ» նախագծի շրջանակում, որին իր կրթամշակութային աջակցությունն է ցուցաբերել 1976թ. Ֆրանչեսկո Ամոդեյի կողմից Ֆլորենցիայում հիմնադրված և շարժական ժառանգության վերականգնման բնագավառում առաջատար փորձ ունեցող «Պալացցո Սպինելլի» վերականգնման կենտրոնը:

Եվրոպական շարժման առաջնորդները Էրեբունիում.

PDFՏպել

images/preuropianleaders22102011.jpg22.10.2011

2011թ. հոկտեմբերի 20-21-ին Երևանում գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Կոքսը և Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը, երեկ` հոկտեմբերի 21-ին, օրվա 2-րդ կեսին, կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` ծանոթանալու Երևան մայրաքաղաքի բնօրրանին: Եվրոպական շարժման առաջնորդները Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության սկզբունքները և մոտեցումները, մասնավորապես նշել են քաղաքային միջավայրում հնագիտական ժառանգության ներկայացման բարդությունները:

Կարդալ ավելին...

Հնագիտությունն ամենափոքրերի ընկալմամբ. չափազանց հետաքրքրասեր այցելուներ Էրեբունիում

PDFՏպել

images/erevanschool19102011.jpg19.10.2011

Ընդառաջելով Երևանի միջազգային դպրոցի տնօրինությանը և կարևորելով հնագիտական ժառանգության մանկավարժությունը վաղ դպրոցական տարիքից` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այսօր ընդունել է դպրոցի հայ և տարբեր ազգություններ ներկայացնող 6-7 տարեկան 16 սաների, որոնց ծնողներն աշխատում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում և արտասահմանյան ձեռնարկություններում:  Այցի նպատակն էր պեղածո նյութերի հիման վրա նպաստել նախանադարյան հասարակության և նախամարդու մասին առաջին գիտելիքների յուրացմանը,  ինչպես նաև ծանոթանալ Երևանի բնօրրանին` Էրեբունի ամրոցին:

Կարդալ ավելին...

Նոր նյութեր թանգարանային հավաքածուի գիտաօժանդակ ֆոնդում

PDFՏպել

images/gitaojandak.jpg05.10.2011

«Էրեբունի» պատամահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուի գիտաօժանդակ ֆոնդն այսօր համալրվեց մայրաքաղաքի 2750 և 2790-ամյակների ու Էրեբունի հնավայրի մասին պատմող լուսանկարներով` արված 1968 և 2008 թվականներին: Լուսանկարները, որոնք արդեն ձեռք են բերել  արխիվային արժեք, արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնեց լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանը` ով ներկայում բնակվում է Նյու Յորքում: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նվիրատուին հավաստիացրեց, որ առաջին պատեհ առիթի դեպքում դրանք կներկայացվեն թանգարանի այցելուներին և լայն հանրությանը:

Գրավոր ժառանգությունը Հայաստանի վարկանիշն է

PDFՏպել

images/sepagirheritage01102011.jpg01.10.2011

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացավ Հայաստանում մեկնարկող Եվրոպական ժառանգության օրերին` թագարանի ներքին բակում կազմակերպված բնօրինակ 10 սեպագիր արձանագրությունների և սեպագրեր կրող 12 կավանոթների ցուցադրությամբ` իր համերաշխությունը հայտնելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանությանն ու խարախուսմանն ուղղված  համաեվրոպական ջանքերին:

Կարդալ ավելին...

«Էրեբունի» արգելոց-թանգարանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին

PDFՏպել

images/ehd2011.jpg27.09.2011

 

«Էրեբունի» արգելոց-թանգարանը 2011թ. հոկտեմբերի 1-ին կմիանա Հայաստանում մեկնարկող Եվրոպական ժառանգության օրերին` «Գրավոր ժառանգություն» խորագրի համատեքստում հանդես գալով  «Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր» ցուցահանդեսով:

 

Կարդալ ավելին...

Երևան քաղաքի դրոշը` կծածանվի մայրաքաղաքի բնօրրանում

PDFՏպել

images/flagb22092011.jpg21.09.2011

Անկախության 20-րդ տարեդարձին` 2011թ. սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին   հանրապետության երիտասարդ հեծանվորդների շարասյունը Երևանի քաղաքապետարանից մայրաքաղաքի բնօրրան` Էրեբունի ամրոց հասցրեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշը` Երևանի դրոշը:   Դրոշը արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանին հանձնեց Հեծանվավազքի  աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Մհեր Մկրտչյանը:  
Մոտ առաջիկայում 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում արգելոց-թանգարանին ի պահ տրված Երևանի դրոշը արգելոց-թանգարանի դրոշի հետ միասին կծածանվի թանգարանի շենքին հարակից ծառազարդ պուրակում`  խորհրդանշելով հնամենի ու նորօրյա մայրաքաղաքի հարատևությունը:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book