Տոնական օրերին Էրեբունի թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու
2018թ. հունվարի 2-7-ը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց է եղել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Նշված օրերին «Էրեբունի» թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից:
«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում իրականացված միջոցառումներին
2017թ. դեկտեմբերի 21-22-ին Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս. Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են 90 լուսանկարներ «Էրեբունի» և Երևանի պատմության թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև «Էրեբունի» թանգարանում ցուցադրվող արծաթյա եղջերագավաթների կրկնօրինակները: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ինչպես նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության այլ անդամներ:
«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն
2017թ. նոյեմբերի 22-ին, համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2017թ. աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2017թ. հունվարի 9-ի թիվ 3-Ա որոշման՝ Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն /ՀՏՈՒ/՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այն իրականացվել է ՀՏՈՒ-ի նախապատրաստման օրացույցային և անցկացման պլանով, որի համար իրավական հիմք է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Սույն պլանով իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են պատերազմական իրավիճակում թանգարանի աշխատակիցների և այցելուների պաշտպանությանը:
«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին
2017թ. սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսը ներկայացնում է Երևանի պատմությունը՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Լուսանկարներում յուրաքանչյուր դրվագ պատմում է Երևան քաղաքի մշակութային և քաղաքային անցուդարձերով լի մի առանձին պատմություն:
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր առաջին ծանոթությունը Հայաստանի մշակութային ժառանգությանը սկսել է «Էրեբունի» արգելոց-թանգարանից
2017թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է «Էրեբունի» միջնաբերդում, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում:
Էրեբունին միացավ Եվրոպական ժառանգության օրերին նոր ցուցահանդեսով
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ:
«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը». նոր ցուցահանդես՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ
2017թ. սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ Եվրոպական ժառանգության օրերին կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում։ Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:
More Articles...
- Պատանի հնագետներին տրվել են հավաստագրեր
- Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ
- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրեր
- Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գործնական դասընթացները
- Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
What to discover in Erebuni
Most Popular
Նժույգը որսից հետո
Achaemenid period
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
Silver Medalions
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ
Ancient wall-paintings
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
Souvenirs' shop in Museum
In Erebuni museum we have a gifts' and souvenirs' shop inside where you can buy different type of souvenirs relating to a particular topic.
Guest Book
The site of Erebuni Fortress was located atop the 65 m tall hill of Arin Berd as a stategic position overlooking the Ararat plain and the main roads leading to the citadel. It also overlooked cramped Urartian town made up of residences below at the foot of the hill.
The main entrance to the fortresswas located at the more gently sloped southeastern site of the hill. It led to the central yard of the citadel. Ceremonies held by the personal guards of Argishti I and guards of the fortress garrison were held here.