gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան

PDFՏպել

Այսօր՝ օգոստոսի 16-ին,  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Էյջի Տագուչին  Հայաստանի ճապոներեն լեզվի դասախոսների ասոցացիայի նախագահ Կարինե  Քարամյանի ուղեկցությամբ այցելել  է Էրեբունի հնավայր:

Կարդալ Ավելին

Թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներին հանձնվել են վկայականներ

PDFՏպել

2016թ.  հուլիսի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  տնօրեն Գ. Գյուրջյանը թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներ Տաթևիկ Դավթյանին ու Սեդա Գևորգյանին հանձնել է վկայականներ՝ ս.թ. հունիս-հուլիս ամիսներին  Ֆրանսիայի CRAterre-ի՝ «Հողաշեն ճարտարապետության միջազգային կենտրոն»-ի  մասնագետ Մ. Հաջմիրբաբայի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Ս. Մոննոյի կողմից Էրեբունի հնավայրում հում աղյուսի պատրաստման նյութի և մեթոդի օգտագործման վերաբերյալ իրականացրած գործնական դասընթացին մասնակցելու համար:

Կարդալ Ավելին

Էրեբունին մասնակցել է Լիոնում Հողաշեն կառույցներին նվիրված XII միջազգային կոնգրեսին

PDFՏպել

2016թ. hուլիսի 10-18-ը Հայաստանից Ֆրանսիա մեկնած պատվիրակությունը  մասնակցել է Լիոնում կայացած Հողաշեն կառույցներին նվիրված XII միջազգային կոնգրեսին: Պատվիրակության կազմում է եղել նաև Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը:

Կարդալ Ավելին

Պատանի հնագետներին հանձնվեցին հավաստագրեր

PDFՏպել

Երեկ՝ հուլիսի 8-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Դպրոցի շրջանավարտներն այս տարի 20-ն էին։

Կարդալ ավելին

Էրեբունիում ամփոփվեցին հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի 8-ամյա պեղումների արդյունքները

PDFՏպել

2016թ. հուլիսի 8-ին Էրեբունիի հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն ամփոփել է 2008 թվականից Էրեբունի ամրոցի միջնաբերդում իրականացվող պեղումների արդյունքները։ Պեղումների վերջին փուլը նշանավորվել է մի շարք բացահայտումներով, որոնց մասին Էրեբունի թանգարանում հանգամանալից զեկույցներով հանդես են եկել ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը և հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը։

Կարդալ ավելին

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը համալրվել է իրանցի հնագետներով

PDFՏպել

2016թ. հունիսից Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն օրերս համալրվել է  իրանցի մասնագետներով, ովքեր ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ են: Իրանից ժամանած հնագետները պեղումներին մասնակցում են 2015թ. Երևանում եռակողմ՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում:

Կարդալ ավելին

The Ambassador Extraordinary and Plenipotentiary of France to Armenia Mr. Jean- Francois Charpentier visited Erebuni

PDFՏպել

On June 16, 2016  the Ambassador Extraordinary and Plenipotentiary of France to Armenia  Mr. Jean- Francois Charpentier  visited  Erebuni archaeological site. Accompanied by the director of the museum Mr. G. Gyurjyan and the head of  the Department of Culture and Tourism of Yerevan Municipality Mr. R. Hovhannisyan, the ambassador walked around the excavation area, got acquainted with the activities carried out by the Armenian-French expedition.

Read Article

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book