«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը». նոր ցուցահանդես՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ
2017թ. սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ Եվրոպական ժառանգության օրերին կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում։ Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:
Պատանի հնագետներին տրվել են հավաստագրեր
2017թ. հուլիսի 8-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր: Դպրոցի շրջանավարտներն այս տարի 20-ն են։ Երկու ամիս տևած դասընթացներն ավարտվել են հուլիսի 7-ին՝ դպրոցի տեսական և գործնական դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքների վերաբերյալ քննությամբ: Պատանի հնագետներին հավաստագրերը հանձնել են արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանը և դասընթացի ղեկավար Միքայել Բադալյանը:
Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և զարգացումը Հայաստանում» ծրագրով ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում են ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրեր
Ս.թ. հունիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլ պաշտոնատար անձիք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» միջնաբերդ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը», որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:
Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գործնական դասընթացները
Ս.թ. հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Դպրոցի 2017թ. սաները, թվով 25 դպրոցականներ, սկսել են պեղումներ իրականացնել թանգարանին կից գտնվող ուսումնական պեղավայրում, որն ամբողջովին հողածածկ է և վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով: Այդ փոքր պեղավայրում դպրոցի սաները հնարավորություն ունեն կիրառել տեսական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները և առաջին գործնական քայլերն անել հնագիտության բնագավառում:
Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
2017 թ. մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ մայիսի 20-ին ժամը 19:00-ից կգործի Հանրապետության հրապարակ - Էրեբունի թանգարան անվճար երթուղին՝ հնարավորություն ընձեռելով գիշերասեր այցելուներին դառնալ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից՝ Էրեբունի թանգարանում:
«Էրեբունի» թանգարանում կնշվի Թանգարանների միջազգային օրը
Թանգարանների միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր: Ամեն տարի ԻԿՕՄ-ը՝ Թանգարանների միջազգային խորհուրդը, հանդես է գալիս ընդհանուր կարգախոսով: Այս տարի հասարակությանն առաջարկվել է «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը: 2017թ. մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով: Լինելով ուրարտական բացառիկ արժեքների պահպանությունն ու հանրահռչակումն իրականացնող եզակի թանգարաններից մեկը ՀՀ-ում, ինչպես նաև կարևորելով Վանի՝ Հայոց առաջին մայրաքաղաքի դերն ու նշանակությունը, հարուստ պատմամշակութային, ի մասնավորի ուրարտական ժառանգությունը՝ «Էրեբունի» թանգարանը, Օրվա խորագրին համահունչ, կներկայացնի կորուսյալ Վան մայրաքաղաքին և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը:
More Articles...
- «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում». կլոր սեղան-քննարկում Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում
- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
- M.Piotrovsky, Director of State Hermitage Museum, visited “Erebuni” Museum-Reserve
- Էրեբունիում բացվել է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը
- Հուշարձանների միջազգային օրը կնշանավորվի նոր ցուցահանդեսով
What to discover in Erebuni
Most Popular
Նժույգը որսից հետո
Achaemenid period
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
Silver Medalions
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ
Ancient wall-paintings
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
Souvenirs' shop in Museum
In Erebuni museum we have a gifts' and souvenirs' shop inside where you can buy different type of souvenirs relating to a particular topic.
Guest Book
The site of Erebuni Fortress was located atop the 65 m tall hill of Arin Berd as a stategic position overlooking the Ararat plain and the main roads leading to the citadel. It also overlooked cramped Urartian town made up of residences below at the foot of the hill.
The main entrance to the fortresswas located at the more gently sloped southeastern site of the hill. It led to the central yard of the citadel. Ceremonies held by the personal guards of Argishti I and guards of the fortress garrison were held here.