gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

Կազմակերպվել է բաց դաս նվիրված Կարմիր բլուր հնավայրին

PDFPrint

2018թ. փետրվարի 5-ին Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ հերթական անգամ բաց դաս է անցկացրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը:

Read Article

Տոնական օրերին Էրեբունի թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու

PDFPrint

2018թ. հունվարի 2-7-ը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց է եղել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Նշված օրերին «Էրեբունի» թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից:

«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում իրականացված միջոցառումներին

PDFPrint

2017թ. դեկտեմբերի 21-22-ին Մոսկվայում կայացած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս. Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են  90 լուսանկարներ «Էրեբունի» և Երևանի պատմության թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև «Էրեբունի» թանգարանում ցուցադրվող արծաթյա եղջերագավաթների կրկնօրինակները:  Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ինչպես նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը և երևանյան պատվիրակության այլ անդամներ:

Read Article

«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

PDFPrint

2017թ. նոյեմբերի 22-ին, համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2017թ. աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2017թ. հունվարի 9-ի թիվ 3-Ա որոշման՝  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն /ՀՏՈՒ/՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Այն իրականացվել է ՀՏՈՒ-ի նախապատրաստման օրացույցային և անցկացման պլանով, որի համար իրավական հիմք է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Սույն պլանով իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են պատերազմական իրավիճակում թանգարանի աշխատակիցների և այցելուների պաշտպանությանը:

Read Article

«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին

PDFPrint

2017թ. սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսը ներկայացնում է Երևանի պատմությունը՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Լուսանկարներում յուրաքանչյուր դրվագ պատմում է Երևան քաղաքի մշակութային և քաղաքային անցուդարձերով լի մի առանձին պատմություն:

Read Article