gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

"Erebuni" Historical & Archaeological Museum-Reserve

«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը». նոր ցուցահանդես՝ Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ

PDFPrint

2017թ. սեպտեմբերի 29-ին  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ Եվրոպական ժառանգության օրերին կմիանա  նոր ցուցահանդեսով՝ «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության  դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում։ Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:

Read Article

Պատանի հնագետներին տրվել են հավաստագրեր

PDFPrint

2017թ.  հուլիսի 8-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր: Դպրոցի շրջանավարտներն այս տարի 20-ն են։ Երկու ամիս տևած դասընթացներն ավարտվել են հուլիսի 7-ին՝ դպրոցի տեսական և գործնական դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքների վերաբերյալ քննությամբ: Պատանի հնագետներին հավաստագրերը հանձնել են արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանը և դասընթացի ղեկավար Միքայել Բադալյանը:

Read Article

Էրեբունի հնավայրի տարածքում ընթանում են հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ

PDFPrint

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Հայաստանի միջև ստեղծված համագործակցության շրջանակում CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոն) կողմից իրականացվող «Հողի ժառանգությունը և  զարգացումը Հայաստանում» ծրագրով  ս.թ. հուլիսի 19-ից 30-ը Էրեբունի հնավայրում անց են կացվում հում աղյուսի փորձնական արտադրության աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանությամբ  հետաքրրքվող այլ մասնագետներ: Գործնական աշխատանքներն իրականացվում  են ֆրանսիայից ժամանած փորձագետ Մաջիդ Հաջմիրբաբայի ղեկավարությամբ:

Read Article

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էրեբունի, Շենգավիթ, Կարմիր բլուր հնավայրեր

PDFPrint

Ս.թ. հունիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և այլ պաշտոնատար անձիք  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» միջնաբերդ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը», որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում:

Read Article

Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գործնական դասընթացները

PDFPrint

Ս.թ. հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Դպրոցի  2017թ.  սաները, թվով 25 դպրոցականներ, սկսել են պեղումներ իրականացնել թանգարանին կից գտնվող ուսումնական պեղավայրում, որն ամբողջովին հողածածկ է և վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով: Այդ փոքր  պեղավայրում դպրոցի սաները հնարավորություն ունեն կիրառել տեսական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները և առաջին գործնական քայլերն անել հնագիտության բնագավառում:

Read Article