Պեղումներ և արժեքավոր գտածոներ
Պեղումների արդյունքում բացվել են առանց որոշակի հատակագծի՝ կացարաններ ու տնտեսական կառույցներ` խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով: Շենգավիթի բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագծով կլոր և քառանկյուն կացարաններում: Կլոր կացարանների պատերը ունեցել են քարե հիմքի վրա հում աղյուսե շարվածք: Բնակարանի կենտրոնում եղել է կավե կլոր շարժական օջախ՝ երեքնուկաձև խոռոչներով, որոնց մակերեսը զարդարված էր բարձրադիր նախշերով: Կացարանի կենտրոնում գտնվել է քարե սյան խարիսխը, որի վրա հենվել է ձողերից ու եղեգից պատրաստված տանիքը: Սա հիշեցնում է Հայաստանի համար բնորոշ արխայիկ կացարանը՝ հայկական հազարաշենը, իսկ քառանկյունի կացարանները հավանաբար ունեցել են հարթ ծածկ: Սենյակների ներսը սալահատակված է գետաքարերով:
Բացվել են նաև հացահատիկի հորեր, պեղվել է դամբարանադաշտը, որի արդյունքում հայտնաբերված գտածոները ցուցադրվում են հնավայրի պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Դրանցից ուշադրության են արժանի կոպիտ հարդախառն կավանոթների բեկորները, օբսիդիանե ու կայծքարե ցլեպները, շեղբերը, ձեռքի տանձաձև հատիչները և մանգաղի կայծքարե ներդիրները:
Գտնվել են նաև մեծ թվով այծի ու ոչխարի ոսկորներից պատրաստված հերուններ, բրիչներ, ինչը վկայում է զարգացած անասնապահության մասին: Գտածոների առկայությունը վկայում է, որ Շենգավթի բնակիչները ունեցել են նստակյաց կենսակերպ, զբաղվել են երկրագործությամբ, հատկապես հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Հայտնաբերվել են ցորենի ածխացած մնացորդներ: ՈՒշադրության արժանի են նաև բազալտե աղորիքները և քարե սանդերը` վարսանդներով (հավանգ), որոնցով աղացել կամ մանրեցրել են սերմնահատիկները:
Գտնված քարե գուրզերը օգտագործել են որսորդության ժամանակ՝ պաշտպանական նպատակներով:
Առանձնակի արժեք են ներկայացնում պղնձե զարդերը: Կաղապարներում ձուլելով ստանում էին այնպիսի կարևոր գործիքներ, ինչպիսին էին կացինները, ուրագները, տեգերը, որոնք ավելի կատարյալ էին` քան քարից պատրաստվածները: Սակայն պղինձը լինելով շատ փափուկ մետաղ՝ այնքան էլ կիրառելի չէր: Նրան փոխարինելու եկավ բրոնզը: Դանբարաններից հայտնաբերվել են բրոնզե զարդեր (օղեր, ապանջաններ, քորոցներ, ասեղներ):
Շենգավիթի խեցեղենը աչքի է ընկնում բարձր որակով: Պեղումները լույս ավել են են կարասներ, կճուճներ, գավաթներ, թասեր, սկահակներ, քամիչներ, սև, փայլեցված, կարմիր, գորշ, նարնջագույն հղկված խեցեղեն` երկրաչափական, նախշերով և կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով:
Շենգավիթից հայտաբերվել են հաև պաշտամունքային իրեր՝ զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ (նվիրված է եղել ձկնորսության աստվածությանը և ծառայել է որպես հմայիլ): Այս ամենը վկայում են , որ տեղաբնիկներին օտար չեն եղել բնության զարթոնքին, մահվանն ու վերածննդին առնչվող ծիսական արարողությունները: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկները: Որպես ծիսական իր օգտագործվել է կավե խոյագլուխ կրակարանը:
Շենգավիթ բնակատեղիում իրականացվող հնագիտական ուսումնասիրությունները նոր արժեքավոր տվյալներ կտան այս եզակի հնավայրի պատմության և մշակույթի մասին:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: