Ի գիտություն հնագիտական ժառանգության պահապանների, դասավանդողների, ուսանողների
16.06.2011
Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գործընկերությամբ 2011թ. հունիսի 28-29-ին «Էրեբունի» թանգարանում տեղի կունենան դասախոսություններ` նվիրված Եվրոպայում և Ֆրանսիայում հնագիտական ժառանգության ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման արդի խնդիրներին ու մոտեցումներին: Դասախոսություններով հանդես կգան Ստեֆան Դեշամպը (Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար) և Ֆրանսուա Ֆիշե Դե Կլերֆոնտենը (Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար):
Կարդալ ավելին...