Junior school
13.09.2011
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է 2011թ. սեպտեմբերի 17-ին ժամը 11:30-ին ներկա գտնվել «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրի բացմանը, որը վերստեղծվել է Էրեբունի ամրոցի միջնաբերդի կարասային, տնտեսական սենյակների և Խալդ աստծո տաճարից հարավ պեղումներով բացված հատվածի նույնական պատկերով: Այս նախաձեռնությունն ունի կրթական ուղղվածություն և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում: Այն միաժամանակ կնպաստի անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը և հնագիտական ժառանգությանը չիմացությամբ պատճառվող վնասների կրճատմանը: Դպրոցի գործունեությունը նախատեսված է 2012թ. մայիսից, պարզեցված դասընթացն կհետևեն պեղումների գործնական աշխատանքները ուսումնական պեղավայրում: