FlagB
21.09.2011
Անկախության 20-րդ տարեդարձին` 2011թ. սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին հանրապետության երիտասարդ հեծանվորդների շարասյունը Երևանի քաղաքապետարանից մայրաքաղաքի բնօրրան` Էրեբունի ամրոց հասցրեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշը` Երևանի դրոշը: Դրոշը արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանին հանձնեց Հեծանվավազքի աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող Մհեր Մկրտչյանը:
Մոտ առաջիկայում 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում արգելոց-թանգարանին ի պահ տրված Երևանի դրոշը արգելոց-թանգարանի դրոշի հետ միասին կծածանվի թանգարանի շենքին հարակից ծառազարդ պուրակում` խորհրդանշելով հնամենի ու նորօրյա մայրաքաղաքի հարատևությունը: