Հնագիտությունն ամենափոքրերի ընկալմամբ. չափազանց հետաքրքրասեր այցելուներ Էրեբունիում
19.10.2011
Ընդառաջելով Երևանի միջազգային դպրոցի տնօրինությանը և կարևորելով հնագիտական ժառանգության մանկավարժությունը վաղ դպրոցական տարիքից` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այսօր ընդունել է դպրոցի հայ և տարբեր ազգություններ ներկայացնող 6-7 տարեկան 16 սաների, որոնց ծնողներն աշխատում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում և արտասահմանյան ձեռնարկություններում: Այցի նպատակն էր պեղածո նյութերի հիման վրա նպաստել նախանադարյան հասարակության և նախամարդու մասին առաջին գիտելիքների յուրացմանը, ինչպես նաև ծանոթանալ Երևանի բնօրրանին` Էրեբունի ամրոցին: