gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Մայրաքաղաքային շաբաթօրյակը Էրեբունի հնավայրում

PDF Տպել

images/shabatoryak2013.jpg

23.03.2013

Մայրաքաղաքում հայտարարաված քաղաքային շաբաթօրյակի շրջանակում <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմին այսօր վաղ առավոտից միացել են <<Երևաննախագիծ>> ինստիտուտը և այս օրերին  ԵՃՇՊՀ-ի հետ համագործակցային ծրագրերի շրջանակում Երևանում գտնվող 40 ֆրանսիացի ճարտարապետ ուսանողներ` Սեն Էթիենի բարձրագույն ճարտարապետական դպրոցից:

Մինչ շաբաթօրյակի մեկնարկը` Ֆրանսիացի ուսանողները ծանոթացել են Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությանը և <<Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր>> համատեղ իրականացված հայ-ֆրանսիական ժամանակավոր ցուցահանդեսին: Այնուհետև բարձրանալով Էրեբունի ամրոցի միջնաբերդ, նրանք շրջել են in situ պահպանվող հնավայրում և օգնել են հավաքել վաղ առավոտից քամու պատճառով հնավայրում հայտնված աղբի մնացորդները:

Արդեն 2-րդ տարին  Արին բերդ բլրի լանջերին մաքրություն իրականացնող <<Երևաննախագիծ>> ինստիտուտի աշխատակիցները նշել են, որ  Երևանի և, մասնավորապես, Էրեբունի համայնքի բնակիչները պետք է գիտակցեն Էրեբունի ամրոցի պատմական նշանակությունը և կարևորությունը մայրաքաղաքի դիմագծում: Իրենց մասնակցությամբ նրանք  կոչ են արել մայրաքաղաքի բնակիչներին   հուշարձանային տարածքները զերծ  պահել կենցաղային աղբաթափությունից: