gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հայրենիքի պաշտպանները ժառանգության պահապանների կողքին

PDF Տպել

images/soldiersandculturalheritage2013.jpg

14.04.2013

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին  ընդառաջ, այսօր` 2013թ. ապրիլի 14-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում մաքրման և բարեկարգման օժանդակ աշխատանքներ են իրականացրել ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողները` փոխգնդապետ Կարեն Բեջանյանի ղեկավարությամբ:

Հայաստանի տարբեր մարզերից հայկական բանակ զորակոչված երիտասարդներն առաջին անգամ էին լինում մայրաքաղաքի բնօրրանում` Էրեբունի հնավայրում և թանգարանում: Թանգարանի էքսկուրսավար Սյուզաննա Սարգսյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են թանգարանի մշտական ցուցադրությանը և մասնավորապես հետաքրքրվել ուրարտացիների զենքերի և Ուրարտուի մարտարվեստի մասին պատմող ցուցանմուշներով:

Կարևորելով երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության  գործում պատմամշակութային ժառանգության դերը` ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն տարիներ շարունակ միանում է <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի  կոչին և մասնակցում Երևանի 3 նշանավոր հնավայրերում  կազմակերպվող մաքրման աշխատանքներին:

Առաջիկա օրերին զինծառայողների խմբեր կընդունեն նաև <<Շենգավիթ>> և <<Կարմիր բլուր>> հնավայրերը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա համատեքստում այս օրերին նմանօրինակ գործողություններ են իրականացվում տարբեր երկրներում` ցուցադրելով հասարակության յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունը ժառանգության պահպանության գործում: