Էրեբունի հնավայրը ներկայացվել է Վարշավայում
26.06.2013
Այս հունիսի 17-21-ը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի հնագիտությանը նվիրված գիտաժողով, որին մասնակցել է նաև <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը: Վերջինս հանդես է եկել <<Անձավի վահանին դրվագված գերագույն աստվածության պատկերագրության շուրջ>> զեկուցումով, ինչպես նաև, մասնակցել է գիտաժողովին հաջորդած դասախոսությունների շարքին՝ ներկայացնելով <<Էրեբունի. անցյալը, ներկան և հեռանկարները>> դասախոսությունը:
Արգելոց-թանգարանի վերջին տարիների ձեռքերումների շրջանակում մասնավորապես անդրադարձ է արվել կրթական ուղղվածության ծրագրերին և ներկայացվել է <<Պատանի հնագետ>> դպրոցի երկամյա փորձը:
Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել օգտակար հանդիպումներ լեհ հնագետների և հնագիտության պատասխանատուների հետ, ինչպես նաև, հայ մասնագետներն այցելել են հնէամարդաբանական և հնէակենդանաբանական լաբորատորիաներ, ծանոթացել հնագիտական նյութի հետ աշխատանքի լեհական փորձին:
Ի թիվս գիտաժողովի այլ մասնակիցների՝ Մ. Բադալյանին ևս հանձնվել է Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հուշամեդալ: