gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Աջակցություն երիտասարդ հայ հնագետներին Մասնագիտական դասախոսություններ <<Էրեբունի>> թանգարանում

PDF Տպել

images/archeologues200713.jpg

20.07.2013

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ   Էրեբունիի ֆրանսիական հնագիտական արշավախմբի կազմում այս օրերին ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները հանդես կգան թեմատիկ մասնագիտական դասախոսություններով:

Թեմատիկ դասախոսությունների նպատակը երիտասարդ հայ հնագետների շրջանում մասնագիտական իրազեկվածության բարձրացումն է, Ֆրանսիայի հնագիտական ծառայությունների աշխատանքին, փորձին, պեղումների և պահպանության ժամանակակից մեթոդներին հաղորդակցվելը:

Դասախոսությունները տեղի կունենան Էրեբունի թանգարանում, մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են /50 տեղ/.

2013թ. հուլիսի 24-ին, ժամը 15:00-ին

  • Վերին Նորմանդիայի անտիկ և միջնադարյան ժառանգության արժևորումն ու հանրության համար մեկնաբանումը /Վինչենզո Մուտարելի, Ֆրանսիա, Սեն Մարիտիմ դեպարտամենտ/
  • Բրետանի քաղաքային հնագիտությունը /Ստեֆան Դեշամպ, Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար/

2013թ. հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին

  • Նորմանդական դղյակների հնագիտությունը /Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտեն, Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար/