Միխայիլ Պիոտրովսկին այցելել է <<Կարմիր բլուր>> հնավայր
16.10.2013
Երեկ`հոկտեմբերի 16-ին, ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների առիթով Երևանում գտնվող Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ այցելել է <<Կարմիր բլուր>> հնավայր:
Այցի ընթացքում Մ. Պիոտրովսկին ծանոթացել է հնավայրում իրականացվող հնագիտական պեղումներին և քննարկվել առաջիկա համագործակցության խնդիրներ` հայ, ֆրանսիացի և ռուս հնագետների համատեղ պեղումներ իրականացնելու և Բորիս Պիոտրովսկու` <<Կարմիր բլուր>>-ում կատարած աշխատանքների արխիվի թվայնացման ու ամբողջացման վերաբերյալ: