gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հայ-լեհական մասնագիտական շփումների շրջանակում

PDF Տպել

images/armenianpolish0802141.jpg

08.02.2014

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը 2014թ. հունվարի 31-ից փետրվարի 7-ը ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ա. Փիլիպոսյանի և <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Ա. Զաքյանի հետ հյուրընկալվել է Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում և Լեհաստանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնում:

Գիտաճանաչողական այցի շրջանակում կազմակերպված կոնֆերանսում  Մ. Բադալյանը հանդես է եկել <<Ուրարտական պատկերագրության մեջ դրվագված առյուծի և ցուլի որսի տեսարանների շուրջ>> թեմատիկ զեկույցով, որը մասնագիտական շրջանակում ընդունվել է մեծ հետաքրքրությամբ:

Այցի շրջանակում  տեղի են ունեցել այցելություններ Լեհաստանում գործող հնագիտական և ազգագրական ուղղվածության մասնագիտացված կառույցներ` թանգարաններ ու հուշարձանային վայրեր, ինչպես նաև տեղի են ունեցել օգտակար հանդիպումներ ժառանգության կառավարման բնագավառում ներգրավված տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: