gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Ֆրանկոֆոնների օրը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDF Տպել

images/francofonia.jpg

12.03.2014

Այսօր` մարտի 12-ին, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 և Մ. Մանուշյանի անվ. թիվ 48 ֆրանսիական թեքումով դպրոցների շուրջ 100 աշակերտների` Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ:

Ֆրանկոֆոնների համար հայտարարված բաց դռների օրը մեկնարկեց ֆրանսախոս դպրոցականների 5 խմբերին    թանգարանի հիմնական ցուցադրությանը ծանոթացնելով:

Ողջունելով թանգարան եկած աշակերտներին և նրանց ուղեկցող ուսուցիչներին ու ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես նշեց ֆրանսերենի` որպես ժամանակակից աշխարհում հաղորդակցության և համագործակցության լեզու լինելու անգնահատելի դերը: Օրվա գլխավոր ուղերձի` ֆրանսերենի խրախուսման համատեքստում նա անդրադարձավ նաև Էրեբունիի հայ-ֆրանսիական համագործակցությանը, որը ևս կյանքի է կոչվում ֆրանսերենով հաղորդակցման շնորհիվ:

Ցուցադրելով ֆրանսերենի իրենց իմացությունը` Մ. Մանուշյանի անվ. թիվ 48 դպրոցի աշակերտները թանգարանի ցուցասրահում հանդես եկան ֆրանսերեն երկու բեմադրություններով` ներկայացնելով Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» և «Փրկենք մեր մոլորակը» բնապահպանական շարքը: Թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները կատարեցին ֆրանսերեն երգեր` Էդիտ Պիաֆի և Էլեն Սեգարայի երգացանկից::

Էրեբունիում բաց դռների օրվա գործընկերն էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որի  կառավարման և մարկետինգի ֆակուլտետների ուսոնողուհիները վերապատրաստվելով որպես կամավորներ` աջակցեցին էքսկուրսիոն աշխատանքներին: