gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Պատանի հնագետ» դպրոցը հայտարարում է ընդունելություն

PDF Տպել

images/patanihnaget270314.jpg

27.03.2014

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2014թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի 2014թ. ապրիլի 22-ից:

Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2014թ. ապրիլի 19-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է   արգելոց-թանգարանում, Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում:

Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38/ կամ  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. փոստով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին` 43-89-53 հեռախոսահամարով կամ Միքայել Բադալյանին`  093-20-05-51 հեռախոսահամարով: