gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Ապրիլի 18-ը Էրեբունիում

PDF Տպել

images/erebuni180414.jpg

18.04.2014

Ժառանգությունը պետք է դասավանդել, մեկնաբանել և սիրելի դարձնել

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում նշվեց Հուշարձանների միջազգային օրը

Վերջին տարիների ավանդույթին հավատարիմ` այսօր Էրեբունի թանգարանը և  <<ԻԿՕՄՕՍ/Հայաստանը>> համատեղ նշեցին  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` բազմաթիվ հյուրերի և պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Միջոցառումը, որը կրում էր <<Պահպանություն հանուն ապագայի>> խորագիրը ազդարարեց նաև ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով 2012-2014թթ. Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում իրկանացվող <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության  զարգացման>> նախագծի ավարտը Հայաստանում:   Նախագիծը, ոը Հայաստանում գլխավորապես ուներ կրթական ուղղվածություն, ֆինասավորվել էր ԵՄ կողմից:

Միջոցառումը մեկնարկեց <<Համաշխարհային ժառանգություն. պատմական Լվովի հայկական հիշողությունը>> էլեկտրոնային ցուցադրությամբ` ներկայացնելով 1998թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Լվովի պատմական կենտրոնի հայկական հուշարձանները` խորհրդանշելով քաղաքացիական, սոցիալական, էթնիկ լարումների ու զինված կոնֆլիկտների թիրախ հանդիսացող մշակութային արժեքների շուրջ ժառանգության պահապանների միջազգային մտահոգությունը:

Ապրիլի 18-ի խորհուրդը ներկայացրեց <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> կազմակերպության նախագահ Գ. Գյուրջյանը` նշելով, որ <<Ժառանգության պահպանության գործին ողջ հասարակության պատասխանատվությունը և մասնակցությունն արդեն իրողություն է: Սակայն այստեղ մենք ունենք հասարակության հետ աշխատելու և շատ բաներ մեկնաբանելու խնդիր: Ի վերջո, կարևոր է հասկանալ, որ մասնակցության իրավունքից բացի կա նաև չմասնակցելու պարտավորություն այնտեղ, որտեղ կարող ես վնաս պատճառել ժառանգությանը: Իսկ մեր ժառանգությանը վնասներ պատճառվում են շատ հաճախ չիմացությամբ: Ուրեմն ժառանգությունը պետք է դասավանդել, մեկնաբանել, սիրելի դարձնել>>:

Ժառանգության պահապանի օրվա համատեքստում <<ԻԿՕՄՕՍ/Հայաստանը>>  ներկայացրեց <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագծի շրջանակում ստեղծված <<Պահպանություն հանուն ապագայի>> օժանդակ ձեռնարկը` գրված Հայաստանի դպրոցների ուսուցիչների համար: Ներկաներից շատերը այն գնահատեցին որպես արժեքավոր ներդրում` Հայաստանի վաղվա քաղաքացու համար ժառանգության արժեքի տեսանկյունից:

Ողջույնի խոսքով հանդես եկան և դպրոցներում մշակութային ժառանգության պահպանության մանկավարժության ներդրումը կարևորեցին  միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխ. քարտուղար Վ. Կաժոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության բաժնի պետ  Հաո-Բին Աճեմյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը: Ողջույնի խոսք ասաց և տեղական ժառանգության պահպանության ծրագրերի կոչ արեց նաև միջոցառմանը ներկա ՀՀ նախկին գլխ. դատախազ, <<ՆԻԳ-Ապարան>> Հ/Կ պատվավոր նախագահ, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ Ա. Հովսեփյանը:

<<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագիծը Հայաստանում համակարգվել է <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> կազմակերպության կողմից` Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի մասնակցային գործընկերությամբ, ՀՀ տարածքային կառավարման, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ: Հայաստանում նախագիծն ունեցել է գլխավորապես կրթական ուղղվածություն:Նախագծի գլխավոր համակարգումը և գործողությունները Վրաստանում իրականացնում է <<ԻԿՕՄՕՍ/Վրաստանը>>, իսկ Ուկրաինայում` <<Architectura I Prestizh>> կազմկերպությունը: Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան

<<Էրեբունի>> արգելոց-թանգարան

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից