«Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը». նոր ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հետ միասին, միանալով ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը նշելու կարևոր առաքելությանը, մի շարք միջոցառումների շարքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, կիրականացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով:
Հայկական հուշարձանների մի զգալի մաս` հազարավոր եկեղեցիներ, վանքեր եւ ճարտարապետական, հնագիտական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ՝ այդ թվում ուրարտական ժամանակաշրջանի արժեքներ, գտնվելով Արևմտյան Հայաստանում/Թուրքիա/, հայ ժողովրդի տարհանման և զանգվածային ջարդերի ժամանակ ամբողջությամբ ավերվել, վնասվել կամ հասցվել է անմխիթար վիճակի: Նկատի ունենալով Մեծ եղեռնի հետևանքով նաև ուրարտական ժառանգությունը մեծապես վնասելու և կորստյան մատնելու իրողությունը՝ ցուցահանդեսը կուղեկցվի Արևմտյան Հայաստանի ուրարտական հուշարձանների լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով: Ցուցահանդեսում, մասնավորապես, կներկայացվեն Պատմական Հայաստանի ուրարտական հուշարձանները՝ ամրոց-բնակավայրերը /Տուշպա, Հայկաբերդ, Այանիս/, բացօթյա ծիսապաշտամունքային համալիրները /Մհերի Դուռ, Հազինե Փիրի, Աշոտակերտ, Գանձադուռ/ և հայկական եկեղեցիները, որտեղ գտնվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ /Վարագավանք, Արծվաբերդ, Աղթամարի Սբ Խաչ և այլն/: Հուշարձաններ, որոնք տարբեր ժամանակներում պեղվել և ուսումնասիրվել են հայ և օտարազգի ականավոր հնագետների կողմից, որոնց մեկնությունն ու հանրայնացումը, սակայն, մինչ օրս լիարժեք չէ: Ցուցահանդեսի խորհուրդն է՝ իրազեկ դարձնել հայ, ինչպես և այլազգի մշակութասեր հասարակությանը Պատմական հայրենիքում գտնվող և մեր ժառանգության անքակտելի մասը կազմող ուրարտական հուշարձանների մասին՝ նպաստելով դրանց ճանաչելիությանը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգություը» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, 2015թ. ապրիլի 18-ին ժամը՝ 14:00-ին /ք. Երևան, Էրեբունի փող. 38/: Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ. մայիսի 30-ը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
What to discover in Erebuni
Most Popular
Նժույգը որսից հետո
Achaemenid period
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
Silver Medalions
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ
Ancient wall-paintings
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
Souvenirs' shop in Museum
In Erebuni museum we have a gifts' and souvenirs' shop inside where you can buy different type of souvenirs relating to a particular topic.
Guest Book
The site of Erebuni Fortress was located atop the 65 m tall hill of Arin Berd as a stategic position overlooking the Ararat plain and the main roads leading to the citadel. It also overlooked cramped Urartian town made up of residences below at the foot of the hill.
The main entrance to the fortresswas located at the more gently sloped southeastern site of the hill. It led to the central yard of the citadel. Ceremonies held by the personal guards of Argishti I and guards of the fortress garrison were held here.