Միխայիլ Պիոտրովսկին այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան
2015թ.սեպտեմբերի 17-ին, «ԱՐԱՐԱՏ Էրեբունի կոնյակի շնորհանդեսի շրջանակներում Հայաստանում գտնվող Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ Մ. Պիոտրովսկին նախ դիտել է թանգարանի մշտական ցուցադրությունը, գրառում կատարել թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում, ապա այցելել Էրեբունի միջնաբերդ:
Հնավայրում շրջելիս՝ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրենը պատմել է Էրեբունի ամրոցի վերստեղծման նախագծի մասին, որի աշխատանքներն առաջիկայում սկսվելու են: Այցի ավարտին Պիոտրովսկին շնորհակալություն է հայտնել թանգարանի աշխատակիցներին և բոլոր հայ հնագետներին, ովքեր ամեն կերպ ջանում են պահպանել Հայաստանի հնագիտական հարուստ ժառանգությունը:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի