gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին ներկայացվել է «Հողաշեն ազգային ժառանգություն» միջազգային գիտաժողովին

PDF Տպել

2015թ. հոկտեմբերի 21-ից 23-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած «Հողաշեն ազգային ժառանգություն. Հողը որպես նյութ Հայաստանի տարածքային զարգացման համար» թեմայով միջազգային գիտաժողովին, որն իրականացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցի համագործակցությամբ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը հանդես է եկել «Նախագծեր Էրեբունի-Երևանի համար. ազգային ժառանգություն, պահպանում, արժևորում և զբոսաշրջություն» թեմայով զեկույցով:

Ուրարտական և հետուրարտական ճարտարապետության, Էրեբունիի ընթացիկ հետազոտությունների մասին համատեղ զեկույց են ներկայացրել Էրեբունիի Հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը, հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանը և արշավախմբի անդամ Մերի Կարապետյանը: Լիոնի համալսարանի ուսանողները՝ ուսումնասիրելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ՃՇՀԱՀ-ի ուսանողների և դասախոսների հետ համատեղ աշխատանքի արդյունքում գիտաժողովի շրջանակներում ներկայացրել են իրենց ավարտական նախագծերը՝ արգելոց-թանգարանի վերաբերյալ:
Զեկույցներն ու նախագծերի ներկայացումն ամփոփվել են հոկտեմբերի 23-ին Շնեգավիթ, Կարմիր բլուր և Էրեբունի հնագիտական վայրեր այցելությամբ՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ: