gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Մեկնարկել են Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները

PDF Տպել

2016թ. մայիսի 31-ին մեկնարկեցին Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները: Ներկայացնելով ուսումնական պեղավայրը՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը բարի երթ մաղթեց փոքրիկ հնագետներին և վստահ ընդգծեց, որ տեսական դասընթացներին ստացած հնագիտական գիտելիքները երեխաները կկիրառեն պեղումների գործաշրջանի ընթացքում:

«Պատանի հնագետ» դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը արգելոց- թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 3 շաբաթ տևողությամբ, իրականացվում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում են վկայականներ: