Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը համալրվել է իրանցի հնագետներով
2016թ. հունիսից Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն օրերս համալրվել է իրանցի մասնագետներով, ովքեր ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ են: Իրանից ժամանած հնագետները պեղումներին մասնակցում են 2015թ. Երևանում եռակողմ՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում:
Հուշագրի 6-րդ դրույթը վերաբերում է երկու երկրների տարածքներում հնագիտական համատեղ պեղումների իրականացմանը և դրանց արդյունքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրությանն ու հրատարակմանը: Սույն համագործակցությունն առավել ամրապնդվել է 2016թ. մայիսին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն Հայկական պատվիրակության այցի շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ու ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտների միջև հնագիտության, ազգագրության և բանահյուսության ոլորտում լայն գիտահետազոտական ուսումնասիրությունների վերաբերյալ Համաձայնագրի ստորագրմամբ: Նշյալ համագործակցությամբ այս տարի աշնանը նախատեսվում է նաև հայ հնագետների մասնակցությունը Իրանի Պերսեպոլիս հնավայրում իրականացվող պեղումներին:
Հատկանշական է, որ իրանական կողմի հետ նման արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ինչն, անշուշտ, կավելացնի հետաքրքրությունը դեպի հազարամյակներ շարունակ իր գոյությունը պահպանած Էրեբունի բերդաքաղաքը՝ Երևանի բնօրրանը:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի