gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը համալրվել է իրանցի հնագետներով

PDF Տպել

2016թ. հունիսից Էրեբունի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբն օրերս համալրվել է  իրանցի մասնագետներով, ովքեր ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցներ են: Իրանից ժամանած հնագետները պեղումներին մասնակցում են 2015թ. Երևանում եռակողմ՝ ԻԿՕՄՕՍ/Հայաստան, ԻԿՕՄ/Հայաստան և ԻԿՕՄ/Իրան կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում:

Հուշագրի 6-րդ դրույթը վերաբերում է երկու երկրների տարածքներում հնագիտական համատեղ պեղումների իրականացմանը և դրանց արդյունքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրությանն ու հրատարակմանը: Սույն համագործակցությունն առավել ամրապնդվել է 2016թ. մայիսին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն Հայկական պատվիրակության այցի շրջանակում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  ու  ԻԻՀ Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտների միջև հնագիտության, ազգագրության և բանահյուսության ոլորտում լայն գիտահետազոտական ուսումնասիրությունների վերաբերյալ Համաձայնագրի ստորագրմամբ: Նշյալ համագործակցությամբ այս տարի աշնանը  նախատեսվում է նաև հայ հնագետների մասնակցությունը Իրանի Պերսեպոլիս հնավայրում իրականացվող պեղումներին:

Հատկանշական է, որ իրանական  կողմի հետ նման  արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ինչն, անշուշտ, կավելացնի   հետաքրքրությունը դեպի հազարամյակներ շարունակ իր գոյությունը պահպանած Էրեբունի բերդաքաղաքը՝ Երևանի բնօրրանը: