Թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներին հանձնվել են վկայականներ
2016թ. հուլիսի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներ Տաթևիկ Դավթյանին ու Սեդա Գևորգյանին հանձնել է վկայականներ՝ ս.թ. հունիս-հուլիս ամիսներին Ֆրանսիայի CRAterre-ի՝ «Հողաշեն ճարտարապետության միջազգային կենտրոն»-ի մասնագետ Մ. Հաջմիրբաբայի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Ս. Մոննոյի կողմից Էրեբունի հնավայրում հում աղյուսի պատրաստման նյութի և մեթոդի օգտագործման վերաբերյալ իրականացրած գործնական դասընթացին մասնակցելու համար:
Նման դասընթացներն էական նշանակություն ունեն Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարության շեմին՝ 2018թ., Էրեբունի հնավայրի վերականգնման լայնածավալ աշխատանքների իրականացման ծրագիրը կյանքի կոչելու գործում:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի