gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներին հանձնվել են վկայականներ

PDF Տպել

2016թ.  հուլիսի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  տնօրեն Գ. Գյուրջյանը թանգարանի Վերականգնման բաժնի աշխատակցուհիներ Տաթևիկ Դավթյանին ու Սեդա Գևորգյանին հանձնել է վկայականներ՝ ս.թ. հունիս-հուլիս ամիսներին  Ֆրանսիայի CRAterre-ի՝ «Հողաշեն ճարտարապետության միջազգային կենտրոն»-ի  մասնագետ Մ. Հաջմիրբաբայի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս Ս. Մոննոյի կողմից Էրեբունի հնավայրում հում աղյուսի պատրաստման նյութի և մեթոդի օգտագործման վերաբերյալ իրականացրած գործնական դասընթացին մասնակցելու համար:

Նման դասընթացներն էական նշանակություն ունեն Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարության շեմին՝ 2018թ., Էրեբունի հնավայրի վերականգնման լայնածավալ աշխատանքների իրականացման ծրագիրը կյանքի կոչելու գործում: