ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Հայաստանի ճապոներեն լեզվի դասախոսների ասոցացիայի նախագահ Կարինե Քարամյանի ուղեկցությամբ այցելել է Էրեբունի հնավայր:
Այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է Ուրարտուի պատմությանը, ճարտարապետությանը, հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքներին:Նա առանձնակի հետաքրքրությամբ ուսումնասիրել է ուրարտական շինությունների ծածկերի կառուցման ձևերը և նշել, որ, ներկայումս Ճապոնիայում ևս կիրառվում է կառուցման միևնույն ոճը: Հնավայր այցելությունից հետո, դեսպան Էյջի Տագուչին, արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ, եղել է նաև թանգարանում, դիտել թանգարանի մշտական ցուցադրությունը և գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: