Հայ-իրանական համագործակցությունը նոր ընթացք է ստանում
2015թ. սեպտեմբերին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄ Իրանի միջև ստորագրված համագործակցության Հուշագրի շրջանակում ս.թ. հունվարի 8-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել «Թանգարանային միջավայրի և կանխարգելիչ պահպանման վերաբերյալ» միջազգային սեմինար: ICOM-IRAN, RICHT, RCCCR, նաև ICCROM, English Heritage, Eco CI և SRCCCR կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարին մասնակացել է նաև Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Գիտահետազոտական բաժնի վարիչ` Աննա Ազիզյանը: Նա հանդես է եկել «Էրեբունի» արգելոց-թանգարանի շրջապատի պահպանմանը նվիրված զեկուցումով: Սեմինարին հրավիրված են եղել տարբեր երկրների մասնակիցներ` Բրիտանիայից, Իտալիայից, Պակիստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից: Երկու երկրների միջև 2015թ. հաստատված մշակութային սերտ համագործակցությունն ընդգրկում է մի շարք դրույթներ, որոնք պարբերաբար իրականացվում են:
Այսպես, 2015թ. «Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել իրանական կողմը ներկայացնող բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական և մշակութային գործիչներ: 2016թ. մայիսին Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Իրանի «Պերսեպոլիս» հնավայրի թանգարանում պատասխան ցուցահանդեսով հանդես է եկել «Էրեբունի» թանգարանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդեսը: Հուշագրի մեկ այլ դրույթի համաձայն՝ Իրանում և Հայաստանում իրականացվող պեղումներին մասնակցել են հնագետներ երկու երկրներից: Սույն դրույթի շրջանակում համագործակցություն է հաստատվել ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի և Իրանի Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի միջև:
Հայ-իրանական համագործակցությունն արդյունավետորեն շարունակվում է, որի վկայությունն է այս տարվա հունվարի 8-12-ը Թեհրանում կայացած միջազգային սեմինարը: Հարկ է նշել, որ առաջիկայում նմանատիպ սեմինար նախատեսվում է կազմակերպել Երևանում:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի