gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

PDF Տպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. ապրիլի 20-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2017թ. ապրիլի 19-ը :

Դիմումի ձևաչափը տրամադրվում է   արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում /հասցեն՝ 0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38, հեռ՝. 43-89-53/: