gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը հաստատել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը»

PDF Տպել

2017թ. ապրիլի 7-ին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ Մշակույթի նախարարության Գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում  «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի»  առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումն է եղել: Նիստին ներկա են գտնվել Գիտամեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, խորհրդի անդամները և նշված նախագծի հեղինակային խմբի անդամները: Նախագծի ներկայացման ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գ. Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին:

Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Նախագծի քննարկման ընթացքում եղել են առաջարկություններ և դիտարկումներ փորձագետների կողմից, որոնք նախագիծն իրականացնող մասնագետները կներառեն առաջիկա աշխատանքային փուլերում:

Գիտամեթոդական խորհրդի անդամները, ընդհանուր առմամբ, մեծ գոհունակություն են  հայտնել  նախագծային աշխատանքների վերաբերյալ: Հաստատելով  նախագիծը՝ խորհրդի նախագահ Ա. Սամուելյանը շնորհակալություն է հայտնել և շնորհավորել հեղինակային խմբի անդամներին՝ «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը»  կյանքի կոչելու համար: