gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում». կլոր սեղան-քննարկում Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում

PDF Print

Մայիսի 4-5–ը Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում նախատեսված հանդիպումների համատեքստում Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 4-ին կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի` Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի տնօրեն Սերգեյ Կուրնոսովը, Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի փոխտնօրեն Տատյանա Լարինան, Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» աշխատակիցները` տնօրենների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում  Էրեբունի թանգարանի գիտաշխատող Աստղ Պողոսյանը ներկայացրել է Պետական Էրմիտաժի և Երևանի հնավայրերի միջև ձևավորված համագործակցությունը:

Պատմական ակնարկներ են ներկայացվել Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի պետական թանգարանի և «Մանեժ» կենտրոնական ցուցահանդեսային սրահի գործունեության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանների հետ ունեցած թեմատիկ համագործակցության վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև համագործակցության ուղղություններն ու երկու քաղաքներում փոխայցերի միջոցով թանգարանային ցուցադրություններ կազմակերպելու հեռանկարները: