gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Թանգարանների եվրոպական գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDF Տպել

2017 թ.  մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ մայիսի 20-ին ժամը 19:00-ից կգործի Հանրապետության հրապարակ - Էրեբունի թանգարան անվճար երթուղին՝ հնարավորություն ընձեռելով գիշերասեր այցելուներին դառնալ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից՝ Էրեբունի թանգարանում:

Արգելոց-թանգարանի Գիշերվա այցելուները մինչև կեսգիշեր հնարավորություն կունենան  բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Թանգարանին կից բացօթյա սրահում կլինեն Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսություններ: Իրիկնամուտին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական ու պարային կատարումներով, նաև կցուցադրեն Վանի ազգային տարազը: Այնուհետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի  Վանի ժողովրդական երգ ու պարի, ծեսերի գեղեցիկ բեմադրություններ:

Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում  զբոսնելով:

«Թանգարանների եվրոպական  գիշեր» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2005 թվականից: 2017թ. կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:


ԾՐԱԳԻՐ

Մայիսի 20-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվա միջոցառումների


• Ժամը՝ 18:00-24:00 --Ազատ մուտք Էրեբունի թանգարան և հնավայր

• Ժամը՝ 18:00-24:00 --Ցուցահանդեսի դիտում «Ցավոտ պատմություններ, Վան. Կորուսյալ մայրաքաղաք» /թանգարանի ժամանակավոր ցուցասրահ/

• Ժամը՝ 19:00 –19:10 - Ֆլեշմոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ /թանգարանի դիմացի հարթակ/

•Ժամը՝ 19:10 – 19:20- «Ցորյաններ» պարային կատարում՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ /թանգարանի դիմացի հարթակ/

•Ժամը՝ 19:20-19:30 - «Կոմիտասյան երգերի շարան»՝ ԵՊՀ Մշակույթի կենտրոնի երգչախմբի կատարմամբ /թանգարանի դիմացի հարթակ/

•Ժամը՝ 19:30-20:30 – Բացօթյա համերգ «Վանի տարածաշրջանի երգերը և պարերը»՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ /թանգարանի դիմացի հարթակ/

• Ժամը՝ 21:00-22:00 – Դասախոսություններ Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ  /թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահ/

 Միքայել Բադալյան «Վանա լճի արևելյան ավազանը Խալդիի կերպարների և տարածույթների համատեքստում» /Ք.ա. 9-րդ դ. վերջին քառորդ-8-րդ դ. 1-ին քառորդ/

 Արսեն Բոբոխյան «Վանի ավազանը բրոնզի և երկաթի դարերում»

 Սիմոն Հմայակյան «Արևների քաղաք

• Ժամը 22:00-24:00-- «Գիշերային զբոսանք» Էրեբունի միջնաբերդում

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book