gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. գործնական դասընթացները

PDF Print

Ս.թ. հունիսի 7-ից մեկնարկել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Դպրոցի  2017թ.  սաները, թվով 25 դպրոցականներ, սկսել են պեղումներ իրականացնել թանգարանին կից գտնվող ուսումնական պեղավայրում, որն ամբողջովին հողածածկ է և վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով: Այդ փոքր  պեղավայրում դպրոցի սաները հնարավորություն ունեն կիրառել տեսական դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները և առաջին գործնական քայլերն անել հնագիտության բնագավառում: «Պատանի հնագետ» դպրոցը  նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:  Գործնական դասընթացները կշարունակավեն մինչև հունիսի վերջ, որից հետո դպրոցի սաներին կհնաձնվեն վկայականներ: