gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» թանգարանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին

PDF Տպել

2017թ. սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսը ներկայացնում է Երևանի պատմությունը՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Լուսանկարներում յուրաքանչյուր դրվագ պատմում է Երևան քաղաքի մշակութային և քաղաքային անցուդարձերով լի մի առանձին պատմություն:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, Երևանի քաղաքապետին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով ցուցահանդեսը, նշել է, որ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» թանգարանների հավաքածուն հանդիսացող լուսանկարները ներկայացնում են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բացված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 6-20-ը: