gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունին միացավ Եվրոպական ժառանգության օրերին նոր ցուցահանդեսով

PDF Print

Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ ս.թ. սեպտեմբերի 29-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ:

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել և Օրվա խորհուրդն է ներկայացրել արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վ. Կաժոյանը, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը և ժառանգության ոլորտի այլ գործիչներ: Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում: Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում: Ցուցահանդեսի դիտումից հետո մի խումբ դպրոցականների համար ճանաչողական էքսկուրսիա են անցկացրել «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի շրջանավարտները:

«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 29-ը: