«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն
2017թ. նոյեմբերի 22-ին, համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2017թ. աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2017թ. հունվարի 9-ի թիվ 3-Ա որոշման՝ Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն /ՀՏՈՒ/՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Այն իրականացվել է ՀՏՈՒ-ի նախապատրաստման օրացույցային և անցկացման պլանով, որի համար իրավական հիմք է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Սույն պլանով իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են պատերազմական իրավիճակում թանգարանի աշխատակիցների և այցելուների պաշտպանությանը:
Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարահանումը դեպի թաքստոց: «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո համապատասխան օղակների անդամներն իրականացրել են հետևյալ միջոցառումները՝ բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային արժեքների պահպանման և տարահանման աշխատանքներ: Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի ամբողջ անձնակազմը: Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի ներկայացուցիչները, ովքեր մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին: Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն արժանացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն-քաղպաշտպանության պետ՝ Գ. Գյուրջյանի և ԱԻՆ ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի ներկայացուցիչների կողմից լավ գնահատականի: