gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

PDF Print

2017թ. նոյեմբերի 22-ին, համաձայն «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2017թ. աշխատանքային պլանը հաստատելու մասին» 2017թ. հունվարի 9-ի թիվ 3-Ա որոշման՝  Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն /ՀՏՈՒ/՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Այն իրականացվել է ՀՏՈՒ-ի նախապատրաստման օրացույցային և անցկացման պլանով, որի համար իրավական հիմք է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Սույն պլանով իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են պատերազմական իրավիճակում թանգարանի աշխատակիցների և այցելուների պաշտպանությանը:

Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարահանումը դեպի թաքստոց: «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո համապատասխան օղակների անդամներն իրականացրել  են հետևյալ միջոցառումները՝ բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային արժեքների պահպանման և տարահանման աշխատանքներ: Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը: Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի  ներկայացուցիչները, ովքեր մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին: Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն արժանացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն-քաղպաշտպանության պետ՝ Գ. Գյուրջյանի և ԱԻՆ  ՓԾ ԵՓՎ Էրեբունի բաժնի  ներկայացուցիչների կողմից լավ գնահատականի: