gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի թանգարանում բացվել է նոր ցուցահանդես՝ «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով

PDF Տպել

2018թ. ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանը և այլք:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես է եկել արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, որից հետո ցուցահանդեսի հեղինակ, թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնի վարիչ Գոհար Գևորգյանը հյուրերին է ներկայացրել ցուցահանդեսը: Վերջինիս նպատակը երիտասարդ սերնդի շրջանում պատմամշակութային հուշարձանների հանդեպ հետաքրքրություն և հարգանք առաջացնելն է՝ վեր հանելով մշակութային ժառանգության ճանաչողության, արժևորման ու պահպանության խնդիրները: Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում թանգարանում ելույթ է ունեցել «Արմենյան թևեր» երգչախումբը, որից հետո երիտասարդ հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների և ուսանողների համար դասախոսել է «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն և իմիտացիա» թեմայով: Օրվա ծրագիրը եզրափակել են «Էրեբունի» թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց անցկացնելով թանգարանում:

«Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ հունիսի 18-ը:

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: