gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում

PDF Տպել

2018թ. մայիսի 18-ին և 19-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնություններին՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն»: Այս օրերին արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան  բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ կներկայացվի «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը: Նույն օրը «Էրեբունի» թանգարանի ներքին բակի ցուցասրահում կբացվի «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Թանգարանների համաեվրոպական գիշերվա մեկնարկը կտրվի «Պատանի հնագետ» դպրոցի սաների կողմից՝ թանգարանում շրջայց անցկացնելով: Առաջին անգամ կցուցադրվի «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» 3D ներկայացումը: Պոեզիայի սիրահարների համար թանգարանին կից  բացօթյա սրահում կանցկացվի Պոեզիայի ժամ՝ ՀՀ Գրողների միության անդամների մասնակցությամբ, որից հետո այցելուները հնարավորություն կունենան Հայաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանի ճաշացանկից համտեսելու ուրարտական խոհանոցի ճաշատեսակներ:

Այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ Թանգարանների գիշերվա ֆրանկոֆոն այցելուների համար կցուցադրվեն Ֆրանսիայի մշակութային ժառանգության մասին պատմող ֆիլմեր: Ավելի ուշ, թանգարանի ներքին բակում «Արմենյան թևեր» վոկալ խումբը հանդես կգա հայկական ժողովրդական երգերի շարանով: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում  զբոսնելով:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: