gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Սկսվել են Պատանի հնագետ դպրոցի գործնական դասընթացները

PDF Տպել

Հունիսի 23-ին սկսվել են «Պատանի հնագետ» դպրոցի գործնական դասընթացները: Ներկայացնելով ուսումնական պեղավայրը՝ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը բարի երթ է մաղթել փոքրիկ հնագետներին և նշել, որ տեսական դասընթացներին ստացած  գիտելիքները երեխաները կկիրառեն պեղումների գործաշրջանի ընթացքում:

«Պատանի հնագետ» դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը արգելոց- թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 3 շաբաթ տևողությամբ, իրականացվում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում են վկայականներ:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: