gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Ճապոնացի արվեստագետի նվերը Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ

PDF Տպել

Ս.թ. օգոստոսի 30-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ:

Արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանում գտնվող հայտնի խաչքարի մեկ օրինակ: Դրոշմատպման համար օգտագործվել է բարակ և ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Երևանում արվեստագետը օգտագործել է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպ համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում: Ճապոնացի արվեստագետը նշել է, որ տպավորված է հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով և ուզում է կենդանացնել ու փաստագրել հին խաչքարերի առաքելությունն իբրև քարե դրոշմատիպեր: Նա ընդգծել է, որ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը 21-րդ դարում յուրօրինակ արվեստի գլուխգործոցի մաս կարող է կազմել, չնայած, որ  արվել է հազարամյակներ առաջ: Ճապոնացի պրոֆեսորը արտատպած օրինակը հանձնել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին:

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: