gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Եվրոպական ժառանգության օրերը Էրեբունի արգելոց-թանգարանում

PDF Տպել

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Եվրոպական ժառանգության օրեր» նախագիծն այս տարի նշվում է սեպտեմբերի 22-23-ին՝ «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագրով: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այս տարի սեպտեմբերի 22-ին «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին կմիանա նոր, էլեկտրոնային ցուցահանդեսով՝ «Հայկական ժառանգությունը Եվրոպայում. կիսվելու արվեստը» խորագրի ներքո:

Հայ ժողովուրդն իր սկզբնավորումից մինչ օրս, բազմաթիվ հանգամանքների բերումով, հանգրվանել է աշխարհի տարբեր երկրներում: Oտար երկրներում հայերը մշտապես արարել են, ստեղծագործել և թողել մշակութային հարուստ ժառանգություն՝ կիսելով իրենց բացառիկ հմտություններով հայտնի արվեստը: Ստեղծագործ հայ վարպետներն իրենց անջնջելի և ուրույն հետքն են թողել նյութական և ոչ նյութական աժեքների կերտման, համաշխարհային ժառանգության գլուխգործոցների ստեղծման, գիտության և արվեստի բոլոր ուղղություններում կարևոր ավանդների ներդրման և այդ մեծ ժառանգությամբ աշխարհի ժողովուրդների հետ կիսվելու գործում: Այս ցուցադրությամբ անդրադարձ կարվի հայ ժողովրդի՝ աշխարհի հետ կիսած հարուստ ժառանգությանը, մասնավորապես Եվրոպայի ամենից հայտնի հայկական  նյութական մշակութային ժառանգության արժեքներին, որոնք այսօր  զարմացնում և հիացնում են իրենց բացառիկությամբ: Ցուցադրության դիտումից հետո «Արմենյան թևեր» վոկալ խումբը ժառանգության պահապաններին կներկայացնի հայկական ժողովրդական երգերի ընտրանի: Այնուհետ, ժամը՝ 15:00-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ գիտաճանաչողական շրջայց կիրականացնի ուրարտական «Կարմիր բլուր» կամ «Թեյշեբաինի» հնավայր, ուր արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը  կներկայացնի Ուրարտուի և, մասնավորապես, Կարմիր բլուրի պատմությունը:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: