gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Քննարկում Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հետ համագործակցության շուրջ

PDF Տպել

Ս/թ սեպտեմբերի 24-28-ը «Էրեբունի» թանգարանի տնօրինության հրավերով Երևան էին ժամանել Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի գիտաշխատողները: Ծանոթանալով «Էրեբունի», «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերին՝  նրանք ուսումնասիրեցին «Էրեբունի» թանգարանի  ֆոնդերում պահվող հնագիտական իրերը, մասնավորապես որմնանկարները, որոնց մի մասը գտնվում է Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի մոտ ունեցած խորհրդակցությանը Պուշկինի թանգարանի մասնագետները «Էրեբունի» թանգարանի աշխատակիցների հետ քննարկեցին համագործակցության մի շարք ծրագրեր՝ կապված որմնանկարների վերականգնման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև Մոսկվայում  և Երևանում նախատեսվող համատեղ ցուցահանդեսների կազմակերպման վերաբերյալ:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: