Քննարկում Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հետ համագործակցության շուրջ
Ս/թ սեպտեմբերի 24-28-ը «Էրեբունի» թանգարանի տնօրինության հրավերով Երևան էին ժամանել Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի գիտաշխատողները: Ծանոթանալով «Էրեբունի», «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերին՝ նրանք ուսումնասիրեցին «Էրեբունի» թանգարանի ֆոնդերում պահվող հնագիտական իրերը, մասնավորապես որմնանկարները, որոնց մի մասը գտնվում է Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում:
Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի մոտ ունեցած խորհրդակցությանը Պուշկինի թանգարանի մասնագետները «Էրեբունի» թանգարանի աշխատակիցների հետ քննարկեցին համագործակցության մի շարք ծրագրեր՝ կապված որմնանկարների վերականգնման, մասնագետների փոխանակման, ինչպես նաև Մոսկվայում և Երևանում նախատեսվող համատեղ ցուցահանդեսների կազմակերպման վերաբերյալ: