Էրեբունի թանգարանում իրականացվում են կավագործության վարպետության դասեր
Ս/թ նոյեմբերի 15-ից «Էրեբունի» թանգարանում մեկնարկել են կավագործության վարպետության դասեր, որոնք վարում է ոլորտի հայտնի կավագործ վարպետ Բարսեղ Հարությունյանը:
Այսուհետ ամեն օր, բացի շաբաթ և երկուշաբթի օրերից, կարող եք նախապես գրանցվել և այցելել «Էրեբունի» թանգարան ՝ մասնակցելու վարպետության դասերին, ծանոթանալու կավագործության տեխնիկային, կավե սափորներ և այլ հուշանվերներ պատրաստելու մեթոդներին, ինքնուրույն նկարազարդելու և ձեզ հետ տանելու ձեր իսկ ձեռքով պատրաստած կավե ցանակացած իր: Մասնակցության վճարի և այլ մանրամասների համար կարող եք զանգել «Էրեբունի» թանգարան, /010/ 43-89-53 հեռախոսահամարով:
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: