gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի ամրոցում վերսկսվել են հնագիտական պեղումները

PDF Տպել

2018թ.  դեկտեմբերի 2-ից Էրեբունի ամրոցի, այսպես կոչված, Կարասային սրահում պեղումներ է իրականացնում Էրեբունու հնագիտական արշավախումբը: Արշավախմբի ղեկավարը «Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Պեղումները կենտրոնացվել են Կարասային սրահի կենտրոնական հատվածում: Նախորդ տարի այստեղ ֆիքսվել էր պատ և պիլլոններ, որոնք կարծես թե չեն ընդկգրկվել Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանի հատակագծերում: Պեղումները ցույց են տալիս, որ տարածքը մեծապես խաթարվել և վնասվել է խորհրդային ժամանակաշրջանում արված աշխատանքների ժամանակ: Չնայած այս հանգամանքին՝ մեկ անգամ ևս հաստատվեց արշավախմբի այն ենթադրությունը, որ Կարասային սրահի հարավային հատվածի կենտրոնում եղել են պատ և պիլլոններ:

Հայտնաբերվել է մեկ այլ խաթարված պատի հետք, որը միանում է Կարասային սրահի կենտրոնական և արևմտյան պատերին: Ըստ երևույթին, այս տարածքում կարասները տեղադրվել են ուշ փուլում՝ հավանաբար ուշուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջաններում: Չնայած այն հանգամանքին, որ պեղումներն արվում են փոքր ծավալով, այնուամենայնիվ դրանց գրանցած արդյունքները խիստ կարևոր նշանակություն ունեն և մեծապես փոխում են մեր պատկերացումները Կարասային սրահի մասին՝ մեկ անգամ ևս փաստելով , որ խորհրդային ժամանակաշրջանում Էրեբունի ամրոցին վերաբերող բազմաթիվ մեկնաբանություններ և հատակագծեր կարիք ունեն վերանայման:

 

 

 

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: